![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgM_LLDCKE9_qa7OFt4dMzDfVR76GTxXe3rN7hfKNcNx07BaIAy40rZyCOhCTAQqtoFX12CFTOIlTmHEdjQ4qwGNNEaPG8W0Huijm2i7v8yUAQqAplL5WgkNUpvM5FdBBgFmR2hEMIUblk/s320/ubuntu-logo.jpg)
Ubuntu օպերացիոն համակարգը իրենից ներկայացնում է արագ, պարզ օգտագործվող և ամբողջովին անվճար օպերացիոն համակարգ, որը օգտագործում են միլիոնավոր օգտագործողներ ամբողջ աշխարհում: Ubuntu-ն իր մեջ պարունակում է առաջին օգտագործման բոլոր անհրաժեշտ ծրագրերը, սակայն կարող եք օգտվել նաև Ubuntu-ի համար նախատեսված հազարավոր այլ ծրագրերից, որոնք նույնպես անվճար են: Մի խոսքով լավ է մի անգամ փորձել, քան հարյուր անգամ կարդալ:
1.Ubuntu 11.10 համակարգը ներբեռնելու համար սեղմեքայստեղ:
Տեղադրելու համար ձայնագրեք ներբեռնված ISO ֆայլի պարունակությունը DVD սկավառակի վրա (օր. եթե համակարգչի մեջ ունեք տեղադրված Nero ծրագիրը, ապա կարող եք երկու անգամ սեղմել ներբեռնված ISO ֆայլի վրա և սեղմել ձայնագրելու կոճակը:) Ձայնագրելուց հետո Restart արեք համակարգիչը և հետևեք սկավառակից բեռնավորվող Setup-ի հրահանգներին:
Ubuntu 11.10 օպերացիոն համակարգը կարող եք տեղադրել հետևյալ եղանակներից որևէ մեկով՝
1.Տեղադրել ընթացիկ օպերացիոն համակարգի փոխարեն:
Այս դեպքում անհրաժեշտ է ջնջել նախորդ օպերացիոն համակարգը և տեղադրել Ubuntu 11.10:
2.Տեղադրել համարագչի մեջ՝ պահպանելով ընթացիկ օպերացիոն համակարգը:
Այս դեպքում կունենաք 2 ՕՀ: Օրինակ եթե արդեն ունեք տեղադրված Window 7 օպերացիոն համակարգ C սկավառակի վրա, ապա կարող եք տեղադրել Ubuntu 11.10 օպերացիոն համակարգը D սկավառակի վրա: Այս դեպքում համակարգիչը միանալու ժամանակ ձեզ կպահանջի ընտրել այդ երկու օպերացիոն համակարգերից որևէ մեկը:
3.Չտեղադրել համակարգչի մեջ:
Այս դեպքում ընթացիկ օպերացիոն համակարգի ոչ մի ֆայլ չի վնասվի կամ ջնջվի: Մեթոդի էությունը կայանում է նրանում, որ Ubuntu օպերացիոն համակարգը աշխատում է անմիջապես սկավառակի վրա: Այս մեթոդով կարող եք ծանոթանալ օպերացիոն համակարգին, սակայն եթե ցանկանում եք լիարժեք օգտարծել, ապա պետք է կատարել վերևում նշված երկու մեթոդներից որևէ մեկը:
Комментариев нет:
Отправить комментарий